Իմ նկատմամբ բռնության պատվիրատուները միգուցե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Իմ նկատմամբ բռնության պատվիրատուները միգուցե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ 

Ղազարյանի խոսքով, ինքը երբևէ կենցաղային և անձնական խնդիրներ չի ունեցել ու ակնհայտ է, որ իր նկատմամբ հարձակումը քաղաքական է։
Նրա պնդմամբ, իշխանությունն այդ մեթոդով փորձում է լռեցնել իրեն։

Բանախոսը դժգոհություն հայտնեց նաև իրավապահ կառույցների աշխատանքից՝ նշելով, որ արդեն չորս օր է անցել միջադեպից և իրենք որևէ բան չեն կարողանում բացահայտել։

--00--ԱՀ