Փաշինյանը մնալու է պատմության մեջ՝ որպես աններելի սրիկա, որը կործանեց երկիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«1945 թվականի մայիսի 8-ին ստորագրվել է Գերմանիայի ռազմական կապիտուլյացիայի ակտը։ Դա պատմական փաստ է, որը ոչ մի կապ չունի Ադոլֆ Հիտլերի ողջ կամ մեռած լինելու, իշխանության ղեկին, կամ բանակի բունկերում գտնվելու հանգամանքի հետ։ Նրա անունը մնացել է այդ երկրի պատմության մեջ՝ որպես աններելի սրիկայի, որը կործանեց երկիրը՝ դառնալով միլիոնավոր մարդկանց մահվան, մեծ ավերածությունների և կորուստների պատճառ, պատերազմի գլխավոր պատասխանատու և թիվ մեկ մեղավոր։

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվել է Հայաստանի փաստացի կապիտուլյացիայի հայտարարությունը։ Դա պատմական փաստ է, որը ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի ողջ կամ մեռած լինելու, իշխանության ղեկին, կամ բանակի բունկերում գտնվելու հանգամանքի հետ։ Նրա անունը մնալու է հայ ժողովրդի պատմության մեջ՝ որպես աններելի սրիկայի, որը կործանեց երկիրը՝ դառնալով հազարավոր մարդկանց մահվան, մեծ ավերածությունների և կորուստների պատճառ, պատերազմի գլխավոր պատասխանատու և թիվ մեկ մեղավոր»։

--00--ԱԹ