Պատվաստվել եմ Քովիդի դեմ «Աստրա Զենեկա» պատվաստանյութով. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով.

«Երեկ պատվաստվել եմ Քովիդի դեմ «Աստրա Զենեկա» պատվաստանյութով: Ներկայում գործող բազմաթիվ կենտրոններում ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են նույնպես պատվաստվել՝ խուսափելով թե՛ հիվանդանալուց և թե՛ դրա հետևանքներից շրջապատող մարդկանց համար:

Առողջ եղե՛ք»:

--00--ԱԹ