Արցախում նախօրեին կատարվել է 54 թեստավորում, հաստատվել է վարակման 2 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

կոր

Մայիսի 19-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7386 քաղաքացու հետազոտություն, որից 856-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2740 դեպք: Կատարվել է 24 838 թեստավորում:

--00—ԼՄ