Հնարավոր է՝ Հենրիխ Մխիթարյանը 2 տարվա պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ռոմայի» հետ բանակցություններ է սկսել նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ, գրում է  Alfredopedulla.com-ը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: 32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում էր հեռանալ «Ռոմայից» Ժոզե Մոուրինյոյի՝ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու պատճառով, սակայն պորտուգալացի մասնագետի հետ հանդիպումից հետո փոխել է իր որոշումը:  

--00—ԼՄ