Դուք եք Արցախը հանձնել. «Իմ քայլի» պատգամավորը գտավ «մեղավորին»․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

․

«Իրավունք» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, պարզվում է՝ պատրաստվում է լրագրողների հարցերին պատասխանելու համար: Այդ մասին տեղեկացանք անձամբ, բախ­տի բերմամբ պատգամավորի մանդատ ձեռք բերած, տարրական էթիկայի կանոնների չտիրապետող, հայ աղջկա վրա դռներ շրխկացնող պատգամավորից.

-Այսօր պատրաստ չեմ հարցազրույց­ներ տալու համար:

-Ինչո՞ւ:

-Ասացի՝ պատրաստ չեմ:

-Իսկ Արցախը հանձնելուն պատրա՞ստ էիք:

-Արցախը Դուք եք հանձնել:

-Ես, հետաքրքիր է: Դուք որ­տե՞ղ եք եղել, առաջնագծում եղե՞լ եք:

-Դուք ինձ խանգարում եք:

-Դուք էլ իմ մասնագիտական աշխատանքին եք խոչընդոտում...

-Ի պատասխան՝ ոչ ավել, ոչ պակաս դռան շրխկոց:

Սա է մե­րօրյա պատգամավորների իրական կերպարը: Ուղղակի լավ կլի­ներ, որ այդպես դռներ շրխկաց­նելով՝ թույլ չտային Արցախը հանձնելու գործընթացը իրակա­նացվեր, կանխեին թշնամու ներ­խուժումը ՀՀ տարածք, մեր զին­վորներին մեր իսկ հողում գնդա­կահարելն ու գերի վերցնելը, կարողանային մեր մյուս գերիներին վերադարձնել... Որ մեկն ասես»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ