1-ն անգամ անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի հրավիրվել Մայիսի 28-ի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

1

Արցախի Հանրապետությունից Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ տոնական միջոցառմանը ոչ ոք չի հրավիրվել։ Այսդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը։

«Ուղիղ երկու տարի առաջ ՀՀ իշխանությունը զավթած քյոսագալդիները (ծաղրածուները) մեկ տարի շարունակ, գաղտնի քայքայիչ գործունեություն իրականացնելով Արցախի ինքնիշխանության դեմ, բացահայտ գրոհի անցան. առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին…», - գրել է Արշավիր Ղարամյանը։

Հիշեցնենք, որ առավոտյան Սարդարապատում կայացել է Մայիսի 28-ին նվիրված միջոցառումը, որին մասնակցել են Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Միջոցառմանը ներկա չեն եղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

--00—ԼՄ