Կիևյան-Օրբելի խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վերևի հատված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

լուսացույց

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի հունիսի 7-ին Երևան քաղաքի Կիևյան փողոց-Օրբելի եղբայրների փողոց խաչմերուկի Կիևյան փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:

Այս մասին տեղեկանում ենք ճանապարհային ոստիկանությունից:

--00--ԱՀ