Մենք մի քանի հազար վստահված անձանց կարիք ունենք, մեր ժողովրդի ձայնին տեր կանգնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Thumbnail

Խոսքս ուղղում եմ այն սկզբունքային մարդկանց, ովքեր անկաշառ են, ովքեր պատրաստ են արդարության համար մարտնչել, գալ և օգնել մեզ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային - Ժողովրդավարական Բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Մենք առնվազն մի քանի հազար վստահված անձանց կարիք ունենք, մեր ժողովրդի ձայնին տեր կանգնելու համար։

Կից փաստաթղթում ասվում է․

Իրավիճակն հետզհետե ավելի ու ավելի անորոշ ու քաոսային է դառնում։

Այդ պատճառով մենք պետք է նախապես պատրաստ լինենք բոլոր հավանական զարգացումներին։

Ուստի, խնդրում ենք, գետնի վրա պայքարին զուգահեռաբար ակտիվ լինել նաև ընտրությունների սցենարի առումով»,-նշել է նա:

--00--ԱՀ