ԱՀ-ից բռնի տեղահանված անձանց աջակցման գործընթացում կամավորների անհրաժեշտություն չկա. Նախարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ա

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում այս պահին կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք հայտագրվել՝ ըստ անհրաժեշտության կամավոր աշխատանքներին մասնակցելու նպատակով, ապա կարող եք անցնել հետևյալ հղումով` https://kamavor.mlsa.am/ և անհրաժեշտ պատուհաններում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ