Ոստիկանը վնասազերծել է վթարից հետո այլ քաղաքացու ծոծրակին ատրճանակ պահած ԱՄՆ քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

նկար

Հունիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմանում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորաններում զինված քաղաքացի կա, ով անհանգստացնում է քաղաքացիներին, գրում է shamshyan.com-ը։

Նշված վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ժամանած ոստիկաններին Կոտայքի մարզի բնակիչը՝ 44-ամյա Արսեն Ս.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 21։20-ի սահմանում, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որից հետո «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է դիմել փախուստի, սակայն ինքը միջամտության ժամանակ գլուխը մտցրել է «BMW»-ի մեջ և այդ ընթացքում BMW-ի մեջ գտնվող տղամարդն ատրճանակը պահել է իր ծոծրակին, այնուհետև մեկ այլ քաղաքացի, ըստ նախնական տեղեկությունների, «BMW»-ն նույնպես հարվածել է, կարողացել է վնասազերծել զինված ատճանակով զինված քաղաքացուն։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «BMW»-ի վարորդը ԱՄՆ քաղաքացի, 28-ամյա Մ. Պետեռն է, իսկ նրան վնասազերծած քաղաքացին Վահե Հարությունյանն է, ով ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ով աշխատում է ճանապարհյին ոստիկանության Գյումրու հաշվառման քննական բաժնում։

Այդ միջադեպի փաստով հետաքննությունը վարում է ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննիչ Գրիգորյանը, իսկ վթարի պահով առանձին հետաքննություն է կատարվում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից։ 

--00—ԼՄ