Արթուր Դավթյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Դավթյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը հուլիսի 5-ին կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին հայտնում է e-gov.am կայքէջից:

ՀՀ գլխավոր դատախազի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կգտնվի մինչև հուլիսի 9-ը:

 --00—ՄՀ