Արտասահման է ուղարկվել 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների շուրջ 20 փորձանմուշ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

աճյուն

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների շուրջ 20 փորձանմուշ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Արտասահման ուղարկված 20-ից ավելի փորձանմուշ կա, որոնց պատասխանների մեծ մասն արդեն ստացել ենք և դրանք նույնն են եղել, ինչ այստեղ իրականացված հետազոտությունների արդյունքում: Դեռ կան մի քանիսը, որ անգամ երրորդ երկիր են տանում՝ կրկնակի, եռակի ստուգումների համար: Այս գործընթացն ինչ-որ առումով նաև մեր կողմից, ցավոք, հապաղվում է, որպեսզի ծնողները մինչև վերջին կետը համոզված լինեն, անցնեն այդ ընթացքն ու տանեն հուղարկավորեն իրենց հարազատներին»,- նշեց Ավանեսյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հայտնեց, որ պատերազմում զոհերի ընդհանուր թիվը 3705 է: Նույնականացված է շուրջ 3400 զինծառայողի մարմին:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս