Փաշինյանն էկոնոմիկայի նախարարությունից ՌԴ պատվիրակություն գործուղելու որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

1

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել պատվիրակություն Ռուսաստան գործուղելու մասին։

Էկոնոմիկայի նախարարաի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։

Պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում (Եկատերինբուրգ) կլինի 2021 թվականի հուլիսի 5-7-ը։

--00—ԼՄ