Արսեն Թորոսյանը չի մնա կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

նկար

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որը նաև զբաղեցնում էր «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակի 10-րդ համարը, գործադիրում չի շարունակի իր աշխատանքը, այլ կվերցնի մանդատը ու կտեղափոխվի խորհրդարան: Այս մասին 24News-ին հայտնել է իշխող կուսակցության մեր աղբյուրը:

Իսկ թե խորհրդարանում Թորոսյանը կստանա՞ պաշտոն, թե՞ կլինի «շարքային պատգամավոր», դեռ հայտնի չէ: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ նա դառնա խմբակցության ղեկավար, մեր զրուցակիցը նշեց, որ այդ պաշտոնի համար Նիկոլ Փաշինյանն «այլ ֆավորիտ» ունի:

Հիշեցնենք, որ մամուլը գրում է, որ վերջին օրերին լարվել են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի փոխհարաբերությունները: Պատճառն այն է, որ Թորոսյանը շատ է միջամտում կառավարության որոշումներին, որն այդքան էլ դուր չի գալիս Փաշինյանին, ու դա դարձել է պատճառ, որ «Փաշինյանը Թորոսյանի հետ չշփվի»։

--00—ԼՄ