«Վեոլիա Ջրի» անգործության պատճառով Առինջ համայնքի խմելու ջուրը պղտորվել է․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

ջուր

Կոտայքի մարզի Առինջ համայնքի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում տեղեկացվում է համայնքի խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման:

«Առինջ համայնքի հարգելի՛ բնակիչներ, «Վեոլիա Ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով  այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման:

Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչև խնդրի կարգավորումը»,-նշված է հայտարարությունում:

նկար

--00—ԼՄ