Հայ ռազմագերիները պետք է ապահոված լինեին արդար դատաքննության նվազագույն երաշխիքներով

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

․

ՄԻԵԴ-ի կողմից բազմիցս հաստատված իրավական պարտադիր երաշխիքները ակնհայտորեն խախտվել եւ խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ այդ խախտումները հաստատվում են Հայաստանի քաղաքական ղեկավարության լկտի լռությամբ ու հանցավոր անգործությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում հայ ռազմագերիներին  ազատազրկելուն։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ադրբեջանում ավարտվեց հայ ռազմագերիների դատավարությունը: Պատիժը սահմանվեց ազատազրկման ձեւով 6 ամսից մինչեւ 4 տարի ժամկետով:

Հաշվի առնելով թեմայի գերզգայունությունը, խուսափել եմ դրան անդրադառնալ հրապարակային, բայց պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա «կայացված մեղադրական դատավճիռներն» ու դրան նախորդած ողջ գործընթացը զուգորդվել է արդար դատաքննության հիմանարար իրավունքի կոպտագույն խախտումներով թե՛ միջազգային իրավունքի եւ թե՛ մարդասիրության տեսանկյունից:

Հայ ռազմագերիները պետք է ապահոված լինեին արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներով, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն ներկայացված մեղադրանքի տեղյակ լինելը եւ այլն:

ՄԻԵԴ-ի կողմից բազմիցս հաստատված իրավական պարտադիր երաշխիքները ակնհայտորեն խախտվել եւ խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ այդ խախտումները հաստատվում են Հայաստանի քաղաքական ղեկավարության լկտի լռությամբ ու հանցավոր անգործությամբ:

--00--ԱՀ