Բերձորի ֆոնին կարևորը առյուծի արձանիկն է. Ռոբերտ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

default.jpg

Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ. ինչքան խուժան կա բերել դարձրել եք ձեզ օգնական խորհրդական, ինչքան ապադասակարգայնացաված կա, մուտք ու ելք ունի ԱԺ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա նաեւ նշել է. «Չնայած կապիտուլյանտի ազգակործան ստորագրությունից հետո ձեզ մենակ դրա՝ սրանից-նրանից մուրացած ժամացույցն ու օծանելիքն էր հետաքրքիր, ու թերևս տրամաբանականա, որ Բերձորի ֆոնին կարևորը առյուծի արձանիկնա:

Չնչին չարչիներ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ:

--00—ԶՀ