Բաքուն մեզնից, մենք` իրենցից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 20, 24News

«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ եւ պատրաստ ենք տալ երաշխիքներ»: Այս մասին կուսակցական ընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, որոշակի աշխատանքային կապուղիներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Մենք դեկտեմբերի 7-ին ընդունեցինք համատեղ հայտարարություն, որի արդյունքում մեր գերեվարված եղբայրները վերադարձան։ Աշխատանքային թեման, հիմնականում, «Խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ  է»,- հստակեցրեց վարչապետը։

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց փոխադարձ երաշխիքների կաևորությունը.

«Բաքուն մեզնից, մենք` իրենցից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00--ԼՀ--