Ծառից կախված կնոջ ինքնությունը պարզվել է, ՔԿ-ն մանրամասներ է հայտնում․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

նկար

2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Թումո» կոչվող զբոսայգու շատրվանների մոտ դի կա:

նկար

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Թումո» կոչվող զբոսայգում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերել իգական սեռի դի՝ ծառից կախված վիճակում:

նկար

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակչուհի է, 41 տարեկան:

նկար

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 

նկար

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

նկար

--00—ԼՄ