ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Գեղարքունիքի մարզի` հիմնական մայրուղուց դեպի Կութ գյուղ տանող ճանապարհը (ուղիղ դիրքերի տակ), շրջափակված է ռազմական ոստիկանության կողմից: Այս մասին հայտնում է Sputnik.Armania-ն՝ ներկայացնելով լուսանկարներ այն դիրքից, որի ուղղությամբ հուլիսի 28-ին ադրբեջանցի զինվորականները հարձակում են գործել:
Կադրերում երևում են արյան և կրակոցների հետքեր, որ վկայում են տեղի ունեցած մարտերի մասին:
--00--ԱԹ