Լին Թրեյսին և Ջոն Ալելոն պատերազմից տուժած երեխաների հետ մասնակցել են վարպետության դասի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

ամն

Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն մասնակցեցին արվեստի վարպետության դասի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաների հետ:

Վահագնը և Զառան տեղացի արվեստագետներ են։ Նրանք ներգրավված են «Իմ Հայաստան» ծրագրում, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում Սմիթսոնյան ինստիտուտը։

Պարոն Ալելոն Վահագնի աջակցությամբ պատրաստեց կավե աման։ Զառան օգնեց դեսպանին և տնօրենին բատիկի տեխնիկայով զարդարելու իրենց անունների սկզբնատառերը։

Վարպետության դասի ավարտին դեսպան Թրեյսին և պարոն Ալելոն գնեցին երեխաների պատրաստած կավե հուշանվերները: Այդ հուշանվերների վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած ընտանիքներին։

--00—ՄՀ