Հանրային հեռարձակողի խորհրդի երկու անդամի լիազորությունները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

կոլաժ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները դադարած համարելու մասին:

«Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետը՝

2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ
Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Լևոն Գալստյանի լիազորությունները:

«Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետը`

2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ
Լևոն Գալստյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

--00—ՄՀ