Ֆրեզնո թուրքական բիզնես պատվիրակության այցը չեղարկվեց հայ համայնքի դժգոհությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

ԱՄՆ Ֆրեզնո քաղաք թուրքական բիզնես պատվիրակության այցը չեղարկվել է տեղի ազդեցիկ հայ համայնքի դժգոհությունից և բողոքներից հետո:

«Մեր համայնքի հանդեպ հարգանքից դրդված հունվարի 15-ին Ֆրեզնոյում նախատեսված գյուղատնտեսության ոլորտում թուրքական պատվիրակության հետ միջոցառումը չեղյալ է հայտարարվել»,- նշված է Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի էջում հրապարակված հայտարարության մեջ: Նամակը ստորագրել էին Աբգարյանը, ինչպես նաև Ֆրեզնոյի Առևտրի պալատի նախագահը, շրջանի Ֆերմերային բյուրոյի ղեկավարը, Քալիֆոնիա նահանգի Սենատի անդամ Անդրեաս Բորգեասը:  

Տեսանյութեր

Live

Լրահոս