Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Յոլյան

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից բնակարանը չհայտարարագրելու մասին նյութերը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուղարկել է դատախազություն, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ մամուլի խոսնակը չի հայտնել:

Մեր տեղեկություններով՝ Յոլյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը):

--00--ԱԹ