Սյունիքի մարզի Խոտ գյուղի հարակից տարածքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

․

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 13-ին, ժամը 14։00-ին ահազանգ է ստացել, որ Խոտ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:04-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

--00--ԱՀ