«Սուրբ Նշան» եկեղեցու մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

․

Օգոստոսի 25-ին, ժամը 19։38-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Սուրբ Նշան» եկեղեցու մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 21:25-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

--00--ԱՀ