Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:

«Արժևորելով մեր երկրների բազմադարյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացմանը և համագործակցության ընդլայնմանը։

Համոզված եմ, որ ձևավորված միջպետական երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է նախագահի ուղերձում: 

--00—ԼՄ