Ձերբակալվել է կին փոխքաղաքապետ․չեմ լսում կանանց իրավունքի համար գրանտ ստացող ՀԿ-ների ձայնը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

նաիրա

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Էս ո՞ւր եք՝ հուժկու հեղափոխականներ և նույնքան հուժկու հակահեղափոխականներ» խորագրով ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Գորիսի փոխքաղաքապետների ձերբալակությանը։ 

«Երբ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ես դահլիճից դուրս հրավիրեցի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին, ի դեպ, թույլ տալով, որ նա իր ելույթն ավարտի ու ընդամենը քաղաքավարի տեղեկացրեցի, որ մեր լսումների օրակարգը երեխաների դատական պաշտպանության խնդիրներն էին՝ ողջ «սիվիլ սոսիետեն» հարձակվեց ինձ վրա ու սեփական պերմանենտ բռնաբարությունների մասին Անդերսենի հեքիաթներ հորինող մանրադրամները եվրոպական ողջ կառույցներից պահանջեցին ինձ այրել ու քառատել։ Որովհետեւ, «վիձիտե լի», ես սեքսիստ եմ եւ թույլ չեմ տվել տրանսգենդերին, երեխաների դատական պաշտպանության իրավունքի մասին խորհրդարանական լսումների ընթացքում խոսել սեռի տրանսֆորմացիայի կարեւորության եւ այդ երեւույթի հանդեպ հասարակության հանդուրժողականության մասին։

Ավելին, գրանտով պերմանենտ «բռնաբարված» սեգմենտին միացան նաեւ եվրոպական որոշ կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ, ովքեր ծանր էին տարել, որ ռեգլամենտը ավարտվելուց հետո ես տրանսգենդեր Լիլիթին դահլիճից հրավիրել էի դուրս։

Ես, պարզվեց, որպես սեքսիստ եւ հակաֆեմինիստ, ոտնահարել էի կնոջ իրավունքը։

Եւ ահա մի քանի ժամ առաջ Գորիսի քաղաքապետարանից ձերբակալել են Գորիսի կին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին եւ ինչպես տեղեկացա, եւս երկու կին աշխատակցի։

Ի դեպ, ձերբակալված է նաեւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Ու ես ոչ մի անկյունից չեմ լսում կանանց իրավունքների համար գրանտ ստացող եւ տարբեր փաբերում այդ գրանտը գարեջրի տրանսֆորմացնող հասարակական կազմակերպությունների ձայնը։ Լավ, գոնե շրշյունը, որ ձերբակալվել է կին փոխքաղաքապետ։

Ես չեմ լսում նաեւ խորհրդարանական ընդդիմության հուժկու ձայնը, ովքեր ԱԺ պաշտոնները բաժանելու ժամանակ Լեւիտանի էքսպանսիան ու էքսպրեսիան տակնուվրա արեցին։

Էս ո՞ւր եք բոլորդ, պարոնա՛յք հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ։

Հա՛, այսօրվա նիստին հանկարծ չմոռանաք «նավսյակի» մի 34 անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» ասել ֆորմի մեջ մնալու համար»,-գրել է նա։

--00—ԼՄ