Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

հասարակական

Ոստիկանությունում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Դեպքի մասին հաղորդում էր ներկայացրել Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը, նշելով, որ ոստիկանությունում Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ նսեմացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվել, ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը։ Հովսեփյանի դեմքին նաև վնասվածքներ են եղել, նրա հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է։ ։

Հիշեցնենք, որ Հովսեփյանը ձերբակալվել է ապրիլի 22-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։

Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել են բռնության։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս