Փաշինյանն ավտորիտար է դարձել, եթե տեղյակ է, որ իր նկարները փակցնում են ԱԺ պատերին

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 21,  24News

Եթե Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ իր նկարները փակցնում են պատին, ուրեմն ավտորիտար է դարձել։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

Ռեժիսորը խոսեց նաև հայ-ռուսական փոխհարաբերությունների, ինչպես նաև աշխարհի նկատմամբ հայաստանցու հայացքի, ըստ նրա՝ Ռուսաստանը երբեք չի խոստացել, որ մեր փոխարեն պատերազմելու է, ինչից ենք վերցրե՞լ, թե նրանք և ընդհանրապես ամբողջ աշխարհը մեզ պարտք են:

Բաբայանը նաև ավելացրեց, թե մեզ թվում է, թե մենք դաշնակցի և հակառակորդի շահերը ավելի լավ գիտենք, քան իրենք, նույնիսկ որոշ գործիչներ պարբերաբար փորձում են Ռուսաստանին բացատրել իր շահը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ