Մոնթեի նկարների և նրա մասին գրառումների համար էջերի արգելափակման հարցով ՄԻՊ-ը դիմել է «Ֆեյսբուք»-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Մոնթե

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղղել «Ֆեյսբուք»-ին։

Հատուկ շեշտադրվել է, որ «Ֆեյսբուք»-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և «Ֆեյսբուք»-ին են ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու ԲՈՒՀ-ական դասագրքերում:

Կից ներկայացվել են ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ:

--00--ԱՀ