Տավուշ-Ռեգեն գործակցության 10-ամյակն է. մարզպետն ընդունել է Ռեգենի շրջանի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

նկար

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Պատվիրակության կազմում էին փոխմարզպետ Հելմուտ Փլենքը, «Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ»-ի տնօրեն Հերբերթ Ուննաշը և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Բենեդիկտ Վիմբաուերը։ Այցելության նպատակը Տավուշ-Ռեգեն համագործակցության 10-ամյակն էր:

Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզի համայնքների ղեկավարները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Անուշավան Մակարյանը, Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության խորհրդի կազմը: Երկու կողմերը քննարկել են վերջին տարիներին համատեղ իրականացրած տարբեր ծրագրեր:

Այնուհետև մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության գրասենյակ, Իջևանի երաժշտական դպրոց, որտեղ երեխաները հյուրերին ընդունել են իրենց գեղեցիկ կատարումներով:

Նշենք, որ վերջին 10 տարիների ընթացքում ԳՄԸՀ-յան աջակցությամբ երկու կողմերը համատեղ իրականացրել են տարաբնույթ ծրագրեր, տեղի են ունեցել փորձի փոխանակման այցելություններ տուրիզմի, միջհամայնքային համագործակցության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում, հիմնվել է Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն ՀԿ-ն, որի հիմնադիր անդամներն են Տավուշի մարզպետարանը, Տավուշի 4 համայնքները, այլ կազմակերպություններ:

--00—ԼՄ