Տավուշի մարզպետը Նոյեմբերյանում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, ապա խորհրդակցություն արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Հոկտեմբերի25-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Նոյեմբերյան համայնքում էր։ Մարզպետը Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ շրջել է համայնքի մի շարք բնակավայրերում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին։

Մարզպետարանից հայտնում են, որ այնուհետեւ Նոյեմբերյանի համայնքապետարանում մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Նոյեմբերյան խոշորացված համայնքի վարչական ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքում առկա մի շարք խնդիրներ եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները։

--00—ԼՄ