Կրկնայցեր՝ Մալաթիա-Սեբաստիայում․ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում խախտումներ չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են ստուգել covid19-ի դեմ պայքարի նորմերը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում: Այս մասին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Կրկնայցերը դրական արդյունք են արձանագրել. Խախտումներ չեն հայտնաբերվել:

Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցում․

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

--00—ԼՄ