Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում. բախվել է 3 ավտոմեքենա, կա նաև վրաերթի ենթարկված

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Սեպտեմբերի 8-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմանում Երևան-Երախս ավտոճանապարհի Մասիս քաղաքի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 57-ամյա Վարդան Կիրակոսյանի վարած «Ford Transit» մակնիշի, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Արցախի Հանրապետության բնակիչ, 54-ամյա Էռնիկ Ավագյանի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Կ. Գրիգորյանը տեղափոխվել է «Էրեբունի», իսկ Վ. Կիրակոսյանը՝ «Մասիս» բժշկական կենտրոններ։

Ըստ աղբյուրի՝ տեղի է ունեցել ոչ միայն ավտովթար, այլև վրաերթ, և հիվանդանոց տեղափոխվածներից մեկը վրաերթի է ենթարկվել։ 

--00—ԼՄ