Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ծառուկյան

 Այսօր Օլիմպավանում կայացել է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել նաեւ կառույցի նախագահի ընտրությունը:

ՀԱՕԿ-ի նախագահի ընտրություններում առաջադրվել է միայն Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ը շարունակելու է գլխավորել Գագիկ Ծառուկյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից: Նրա պաշտոնավարման ընթացքում հայ մարզիկները մասնակցել են 2008-ի Պեկինի (5 մեդալ), 2012-ի Լոնդոնի (2 մեդալ), 2016-ի Ռիոյի (4 մեդալ) եւ 2020-ի Տոկիոյի (4 մեդալ) Օլիմպիական խաղերին: Ավելի վաղ նա վերընտրվել էր 2008, 2013 եւ 2016 թվականներին:

 --00—ՄՀ