Աննա Մկրտչյանին և Արծվիկ Մինասյանին առնչվող դրվագներով քրգործի հարուցումը ՀՔԾ-ն մերժել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը քրգործ չի հարուցի օգոստոսի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ պատգամավորներ Աննա Մկրտչյանին եւ Արծվիկ Մինասյանին առնչվող դրվագներով: ՀՔԾ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական գործ հարուցելու համար հիմքեր չեն եղել: 

Հիշեցնենք, ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր, իշխող և ընդդիմադիր խմբակցությունների անդամների միջև ծեծկռտուք էր սկսվել: Ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Աննա Մկրտչյանը վնասվածքներ էին ստացել: 

--00--ԱԹ