Զանգվածային աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ադրբեջանն առաջիկա երկու տարիների ընթացքում նախատեսում է ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման շուրջ աշխատանքները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ «Հայաստանի տարածքում այդ աշխատանքների համար կարող է պահանջվել մինչև 1,5 տարի»: 

«Մենք Ադրբեջանում զանգվածային աշխատանքներ ենք սկսել Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ: Զանգելանում (Կովսական) երկաթուղի է կառուցվում և մայրուղի, օդանավակայաններ են կառուցվում: Կարծում եմ՝ մենք երկու տարվա ընթացքում մեր տարածքում աշխատանքները կավարտենք, քանի որ այստեղ աշխատանքի ընդհանուր ծավալը շատ մեծ է: ՀՀ տարածքում երկաթուղու ու ավտոմայրուղու երկարությունը 40 կմ է: Այսինքն՝ այստեղ աշխատանքները կարող են ձգվել մինչև 1-1.5 տարի»,- ասել է նա:

--00--ԱԹ