Թշնամին արյան համն առել է, դիմադրելու համար իշխանափոխություն է պետք․ Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Այն, ինչ հիմա տեղի է ունենում, 100 տարվա թուրք-ադրբեջանական ծրագիր է, սա նրանց երազանքն է։ Այդ ճանապարհը, իրենք կանվանեն Զանգեզուրի միջանցք, թե Նախիջևանի, էական չէ, Մեղրիով անցնող այդ ճանապարհը եղել է անցյալ դարի 20-ականների Թուրքիայի և Ադրբեջանի իդեա ֆիքսը։ Ամբողջ խորհրդային շրջանում Ադրբեջանի տարբեր ղեկավարներ, այդ թվում Իլհամի հայրը փորձել են այդ ճանապարհին հասնել, բայց մեր բոլոր ղեկավարները կարողացել են կասեցնել ծրագիրը։ Պատկերացնում ե՞ք, անգամ այդ՝ այսպես ասած եղբայրական շրջանում, թույլ չեն տվել այդ ճանապարհը կառուցել, և Ալիևի ասած պատմական հաղթանակը հենց սա է, այսինքն՝ այն, ինչ չկարողացավ անել իր հայրը, նա կարողանալու է կյանքի կոչել: Խոսելով Սյունիքում վերջին զարգացումներից՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Թշնամին արյան համն առել է և կանգ չի առնելու, նրանք գնալու են առաջ, իսկ այդ նույն ընթացքում Հայաստանում սկսում են իրենց կետից և կործանում են երկիրը հենց այդ կետում։ Թշնամու ագրեսիան հնարավոր չի կանգնեցնել ԱԺ-ից հնչող պրիմիտիվ կոչերով, և դիմադրելու համար այդ մարտահրավերներին այս իշխանություններն օր առաջ պետք է հեռանան»,- նշել է Մելքոնյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս