Գաղտնալսումից ձեն-ձուն չկա, բայց դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Տպավորություն կա, որ գաղտնալսման գործը մարսվեց գնաց, ուրեմն իմացեք՝ չի մարսվել, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից։ Պատահական չէր, որ ԱԺ նախագահից հետաքրքրվեցի՝ արդյոք էս խորհրդարանում պատրաստվո՞ւմ ենք կանչել ու լսել մարդկանց, հասկանանք՝ ի՞նչ դատավորներ են զանգում, ո՞ւր են զանգում, ինչի՞ համար են զանգում։ Գաղտնալսման մասով գործ կա հարուցված, բայց ոնց որ ձեն-ձուն չկա, հարցնող չկա՝ ի՞նչ եղավ, ես կոնկրետ հարցնելու եմ», - ասել է Մարուքյանը։

Դատարաններին անդրադառնալով՝ Մարուքյանը նշեց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ դատավորները խուսափում են քրեական գործերով գործ քննելուց:

«Գործադիր իշխանությունը պետք է հստակ ձևակերպումներ տա, որ այսօր ՀՀ-ում փաստաբանները պաշտպանված են։ Նրանք պիտի պաշտպանվեն պետության կողմից, դատարանները պիտի լինեն անկախ, և դրանք ոչ թե հայտարարությունների տեսքով պետք է լինեն, այլ՝ գործողությունների։ Հասել ենք նրան, որ թերթի խմբագիրն ա բողոքում իշխանությունից, ընդ որում՝ հեղափոխությանը սատարած թերթի խմբագիր, ո՞ւր են ՀՀ մեդիա կազմակերպուննները», - ասել է  պատգամավորը։

Հիշեցնենք, որ «Youtube» տեսահոսթինգում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների, անելիքների, գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին։