Թուրքայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու են տարածաշրջանային հարցերը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

քննարկում

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր նիստ է գումարելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ նիստի օրակարգում Աֆղանստանում տիրող իրավիճակը, աֆղանների գաղթի դեմ ձեռնարկվելիք միջոցառումները, Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Էգեյան ծովում և Կիպրոսում ընթացող զարգացումներն են։

Նշվում է, որ քննարկվելու են նաև Իդլիբում ընթացող գործընթացների համատեքստում թուրքական զորքերի հետագա գործողությունները։

Նիստի ավարտին կտարածվի գրավոր հայտարարություն։

--00--ԱԹ