Բերման է ենթարկվել Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող 52-ամյա Լեռնիկը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

բերման ենթարկել

Սեպտեմբերի 29-ին ոստիկանության ԱՎՎ Արարատի անձնագրային բաժանմունքից Արարատի բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Լեռնիկ Հ.-ն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Վերջինս 2016 թ. հոկտեմբերի 15-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

--00--ԱԹ