Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բաղրամյանում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6 ,  24 News

․

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Բաղրամյան գյուղից բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գարեգին Մ.-ն, որը 2016 թ.-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

--00--ԱՀ