Հայաստանում ձերբակալվել է Մոլդովայի իրավապահների կողմից խուլիգանության մեղադրանքով հետախուզվող անձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

հգ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 40-ամյա Ռուսլան Դ.-ն: Նա 2017 թ. մայիսի 10-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

--00—ԱՊ