Պարեկայինները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23.35-ին, պարեկային ոստիկանները ուժեղացված ծառայության ժամանակ Բագրևանդի և Թևոսյան փողոցների խաչմերուկից, զենք- զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 42-ամյա տղամարդուն՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել «AKC 366» տիպի ողորկափող ինքնաձիգ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

--00—ԼՄ