19-ամյա երիտասարդի մեքենայի զննությամբ լիցքավորված ինքնաձիգ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24 News

․

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Այգեշատ գյուղի 19-ամյա բնակիչը իր «ՎԱԶ-2107» և «Գրանդ Շիրոկի» մակնիշի մեքենաներում «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք է պահում:

Դեկտեմբերի 10-ին երիտասարդը, իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿ» ինքնաձիգ՝ 21 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է քննություն։

`--00--ԱՀ