Զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ստուգում

Հոկտեմբերի 5-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 

Ստանալով «տագնապ» ազդանշանը՝ զինծառայողները սահմանված կարգով և հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր, ստացել համապատասխան հրահանգներն ու զբաղեցրել նախորոշված շրջանները։

Ուսումնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստականությունը, պարտականությունների իմացությունն ու դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունը։

--00--ԱԹ