Կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Հասարակական

Հունվարի 7-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

--00--ԿԿ