ՄԻՊ-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Իտալիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Մեկնարկել է այցս Իտալիա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նախատեսված է իմ մասնակցությունը մի շարք հանդիպումների, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ինչպես նաև «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով բարձրաստիճան համաժողովին:

Այցի ընթացքում տեղի կունենան նաև իմ մասնակցությամբ քննարկումներ Իտալիայի խորհրդարանում, ինչպես նաև մի շարք միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,- հայտնել է Թաթոյանը:

--00--ԱՀ